+374 44 44 88 04
art@danielyan.studio
  • Մեր մասին
  • Օրինակներ
  • Դասընթացներ
  • Գրանցվել online
  • Կարծիքներ
  • Հիմնադիր
  • Կոնտակտներ
Հայերեն
EnglishРусский
  • Մեր մասին
  • Օրինակներ
  • Դասընթացներ
  • Գրանցվել online
  • Կարծիքներ
  • Հիմնադիր
  • Կոնտակտներ

Миракян Сона, 11 лет

Օրինակներ

(ներկայացված են ստուդիայի ինչպես ուսանողների, այնպես էլ շրջանավարտների կողմից կատարված աշխատանքները)

Ընտրիր քո ճանապարհը

Յուրաքանչյուրը կգտնի իր ճանապարհը

Սեղմեք՝ ձեզ հետաքրքրող դասընթացի մասին ավելին իմանալու համար

Ավագ խմբի տարիքային շեմը սկսվում է 13 տարեկանից: Այս խմբերում տարիքային սահմանափակում չկա: Ավագ խմբում գործում է ծրագրի ընտրության հնարավորություն՝ այդ տարիքային խմբի համար հատուկ մշակված ծրագրով ուսուցում կամ սիրողական դասընթաց:

Ավագ խմբերի նկարչության դասընթացն իր մեջ ներառում է ակադեմիական գծանկար, ակադեմիական գունանկար, կոմպոզիցիա, կոլաժ և արվեստի պատմություն:

Արվեստի պատմության դասերն իրենց մեջ ընդգրկում են ծանոթություն տարբեր նկարչական ոճերին և ուղղություններին, անդրադարձ հայ և արտասահմանյան հայտնի նկարիչներին, նրանց ստեղծագործություններին, ինչպես նաև այդ ստեղծագործությունների արտանկարում:

Ծրագրում ներառված են տարբեր նյութերով և տեխնիկաներով աշխատանքներ, թեմաներ՝ ըստ նկարչական ոճերի, գրաֆիկական աշխատանքներ, Ֆակտուրաներով արված աշխատանքներ, նատյուրմորտ, դիմանկար, գրիզալ, շրիֆտ, ճեպանկար բնորդից, մանրանկարչություն և այլն:

Տեսանյութ դասընթացից

Դասընթացի արժեքը ներառում է՝

Տախտակ նկարչության համար

Տախտակ նկարչության համար

Գուաշ

Գուաշ

Ներկապնակ

Ներկապնակ

Չոր և թաց անձեռոցիկ

Չոր և թաց անձեռոցիկ

Մատիտ և ռետին

Մատիտ և ռետին

Վրձիններ

Վրձիններ

Թղթե սկոչ

Թղթե սկոչ

Գոգնոց

Գոգնոց

Մոլբերտ

Մոլբերտ

Թուղթ

Թուղթ

Գրանցվեք հիմա

Նկարչություն (ավագ խումբ)
Գրանցվել

35000 AMD

Կրտսեր խումբ՝ 3-12 տարիքային խումբ, որն իր հերթին բաժանված է 3 տարիքային խմբերի՝ 3-5, 6-9 և 10-12 :
Յուրաքանչյուր տարիքային խմբի համար մշակված է հատուկ ծրագիր՝ տվյալ տարիքին համապատասխան թեմաներով:

Կրտսեր խմբերի նկարչության դասընթացն իր մեջ ներառում է գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, կոլաժ և արվեստի պատմություն:

Արվեստի պատմության դասերն իրենց մեջ ընդգրկում են ծանոթություն տարբեր նկարչական ոճերին և ուղղություններին, անդրադարձ հայ և արտասահմանյան հայտնի նկարիչներին, նրանց ստեղծագործություններին, ինչպես նաև այդ ստեղծագործությունների արտանկարում:

Ծրագրում ներառված են տարբեր նյութերով և տեխնիկաներով աշխատանքներ, թեմաներ՝ ըստ նկարչական ոճերի (կուբիզմ, պուանտելիզմ, աբստրակտ, դադաիզմ, ֆուտուրիզմ…), գրաֆիկական աշխատանքներ, թիթեղներով աշխատանքներ, մանրանկարչություն, հայտնի նկարիչների գործերի միքսեր, անիմեներ և կոմիքսներ, անդրադարձ արտասահմանյան մշակույթին և այլն։

Անցկացվում են գունատեսության դասեր:

Մեր նկարչության դասընթացներն օգնում են երեխաներին բացահայտել և կատարելագործել իրենց տաղանդը, տալիս են մտքի թռիչք, զարգացնում երևակայությունը, արթնացնում սեր արվեստի նկատմամբ, իսկ փորձառու մասնագետները պրոֆեսիոնալ ուսուցման միջոցով օգնում են յուրացնել նկարչական բոլոր հմտությունները:

Տեսանյութ դասընթացից

Դասընթացի արժեքը ներառում է՝

Կտորի ներկ

Կտորի ներկ

Թուղթ

Թուղթ

Ոսկյա թիթեղ

Ոսկյա թիթեղ

Ատրճանակ սիլիկոնի համար

Ատրճանակ սիլիկոնի համար

Սոսինձ

Սոսինձ

Տուշ

Տուշ

Մարկեր

Մարկեր

Գունավոր թուղթ

Գունավոր թուղթ

Թելեր

Թելեր

Երկկողմանի սկոչ

Երկկողմանի սկոչ

Գրանցվեք հիմա

Նկարչություն (3-12 տարիքային խումբ)
Գրանցվել

25000 AMD

Հագուստի մոդելավորման դասընթացը գործում է 2 տարիքային խմբերով՝ կրտսեր խումբ 7-15 տարեկանների տարիքային խմբերի համար և ավագ խումբ, որտեղ տարիքային շեմը 16 տարեկանն է և տարիքային սահմանափակում չկա:

Դասընթացն իր մեջ ներառում է էսքիզավորում, տեխնիկական գծանկար, տարբեր նյութերով կոլաժներ, ինստալացիաներ մանեկենի վրա

Հագուստների հավաքածուների ստեղծման ոգեշնչման աղբյուրներ են հանդիսանում համաշխարհային հանրահայտ դիզայներների աշխատանքները, տարբեր երկրների տարազները, , տարբեր ժամանակաշրջանների և ուղղվածությունների հանրահայտ նկարիչների աշխատանքները, ինչպես նաև հանրահայտ ճարտարապետներն ու նրանց գլուխգործոցները:

16 և բարձր տարիքային խմբերում նշված ծրագրին ավելանում են նաև ճեպանկարներ, արխիտեկտոնիկա, հագուստի պատմություն, մանեկենի վրա աշխատանքներ, կտորով աշխատանքներ կարի պարագաներով, բեմական հագուստ (ոգեշնչված պիեսներից), դիմակներ և աքսեսուարներ։

Դասընթացում ներառված է նաև տեքստիլ նկարչությունը՝ կտորի համար նախատեսված հատուկ ներկերով նկարչություն հագուստի վրա։

Տեսանյութ դասընթացից

Դասընթացի արժեքը ներառում է՝

Կտորի ներկ

Կտորի ներկ

Թուղթ

Թուղթ

Ոսկյա թիթեղ

Ոսկյա թիթեղ

Ատրճանակ սիլիկոնի համար

Ատրճանակ սիլիկոնի համար

Սոսինձ

Սոսինձ

Տուշ

Տուշ

Մարկեր

Մարկեր

Գունավոր թուղթ

Գունավոր թուղթ

Թելեր

Թելեր

Երկկողմանի սկոչ

Երկկողմանի սկոչ

Գրանցվեք հիմա

Հագուստի մոդելավորում
(ավագ խումբ)
Գրանցվել

35000 AMD

Հագուստի մոդելավորում
(7-15 տարիքային խումբ)
Գրանցվել

25000 AMD

Կավագործության դասընթացի ավագ խմբի տարիքային շեմը 13 տարեկանն է և տարիքային սահմանափակում չի գործում։

Դասընթացի ընթացքում անցկացվում է ծանոթություն կավի տեսակների, առանձնահատկությունների, տարբերությունների և աշխատանքային փուլերի հետ:

Դասընթացի ծրագրի մեջ ներառված թեմաներից են՝ հարթաքանդակներ ինտերիերի համար, թեմատիկ պանոներ, մոնումենտալ քանդակներ, թեմատիկ ժանր՝ սյուժետային պատկերմամբ, բաժակի, ծաղկամանի և կուժի պատրաստում՝ ձեռքով պարանի հավաքման եղանակով, դեկորատիվ ափսեներ՝ ժանյակի, բույսերի, ցանցերի և զանազան ֆակտուրաների օգտագործմամբ, բառելիեֆ և այլն:

Տեսանյութ դասընթացից

Դասընթացի արժեքը ներառում է՝

Կավ

Կավ

Գրտնակ

Գրտնակ

Կավագործության գործիքներ

Կավագործության գործիքներ

Գրանցվեք հիմա

Կավագործություն (ավագ խումբ)
Գրանցվել

25000 AMD

Կավագործության դասընթացի կրտսեր խումբը գործում է 3-12 տարիքային խմբի համար:

Դասընթացի սկզբում անցկացվում է ծանոթություն կավի և այն գործիքների հետ, որի միջոցով աշխատում են կավի հետ, ուսուցման ընթացքում տարվում է աշխատանք կավի հետ աշխատելու բոլոր նրբություններին տիրապետելու յուրացման ուղղությամբ:

Դասընթացի ծրագրի մեջ ներառված թեմաներից են՝ հարթաքանդակներ, կավե սպասքի, հարթապատկերային տնակներ, կախովի հարթապատկերային դեկորներ, կուժերի ծաղկամանների և խոր տարաների պատրաստում, զարդաքանդակներ, թեմատիկ խճանկար, դեկորատիվ ափսեներ՝ ժանյակի, բույսերի, ցանցերի և զանազան ֆակտուրաների օգտագործմամբ և այլն:

 

Տեսանյութ դասընթացից

Դասընթացի արժեքը ներառում է՝

Կավ

Կավ

Գրտնակ

Գրտնակ

Կավագործության գործիքներ

Կավագործության գործիքներ

Գրանցվեք հիմա

Կավագործություն (3-12 տարիքային խումբ)
Գրանցվել

25000 AMD

Ինտերիեր դիզայնի դասընթացը գործում է 2 տարիքային խմբերով՝ 7-15 տարեկանների տարիքային խումբ և 16 տարեկան և բարձր տարիքային խումբ, որտեղ տարիքային սահմանափակում չի գործում:

Դասընթացն իր մեջ ներառում է ինտերիերի դեկորի արտանկար, արտանկար էսքիզներից, դեկորի մակետ, կոլաժ, 3D էֆեկտով նկարներ, տարբեր նկարիչներից ոգեշնչված աշխատանքներ:

16 տարեկան և բարձր տարիքային խմբերում վերը նշված աշխատանքներին ավելանում են նաև մեկ կետով հեռանկարի ուսուցում, երկու կետով հեռանկարի ուսուցում և հատակագծի կառուցում:

Տեսանյութ դասընթացից

Դասընթացի արժեքը ներառում է՝

Կտորի ներկ

Կտորի ներկ

Թուղթ

Թուղթ

Ոսկյա թիթեղ

Ոսկյա թիթեղ

Ատրճանակ սիլիկոնի համար

Ատրճանակ սիլիկոնի համար

Սոսինձ

Սոսինձ

Տուշ

Տուշ

Մարկեր

Մարկեր

Գունավոր թուղթ

Գունավոր թուղթ

Թելեր

Թելեր

Երկկողմանի սկոչ

Երկկողմանի սկոչ

Գրանցվեք հիմա

Ինտերիեր դիզայն
(ավագ խումբ)
Գրանցվել

35000 AMD

Ինտերիեր դիզայն
(7-15 տարիքային խումբ)
Գրանցվել

25000 AMD

Տեքստիլ նկարչության դասընթացը գործում է 2 տարիքային խմբերով՝ 7-15տ․ տարիքային խումբ և 16տ․ և բարձր տարիքային խումբ, որտեղ տարիքային սահմանափակում չի գործում:
 
Դասընթացն իրականացվում է երկու փուլով: Նախնական փուլում կատարվում է աշխատանքի էսքիզավորում: Աշխատանքը շարունակվում է կտորի վրա: Սովորում են նկարել տարբեր տեսակի կտորների վրա (ջինսե, բամբակյա, շիֆոն և այլն): Կատարվում է նաև բատիկ աշխատանք:

Տեսանյութ դասընթացից

Դասընթացի արժեքը ներառում է՝

Կտորի ներկ

Կտորի ներկ

Թուղթ

Թուղթ

Ոսկյա թիթեղ

Ոսկյա թիթեղ

Ատրճանակ սիլիկոնի համար

Ատրճանակ սիլիկոնի համար

Սոսինձ

Սոսինձ

Տուշ

Տուշ

Մարկեր

Մարկեր

Գունավոր թուղթ

Գունավոր թուղթ

Թելեր

Թելեր

Երկկողմանի սկոչ

Երկկողմանի սկոչ

Գրանցվեք հիմա

Տեքստիլ նկարչություն
(7-15 տարիքային խումբ)
Գրանցվել

25000 AMD

Տեքստիլ նկարչություն
(ավագ խումբ)
Գրանցվել

35000 AMD

Our presentation

Download full presentation

Հավաստագիր

Հավաստագիրը ուսումնական հաստատությունն ավարտելու պաշտոնական փաստաթուղթ չէ

Արամ Դանիելյանի գեղարվեստական ​​ստուդիայում դասավանդում են միայն բարձր որակավորում ունեցող բարձրագույն մասնագիտական ​​կրթությամբ ուսուցիչներ, ուստի ստուդիայի յուրաքանչյուր շրջանավարտ, անցնելով
6-ամսյա վերապատրաստման շրջանը, հնարավորություն ունի ստանալ իր որակավորումը հաստատող վկայական և ստուդիայի հեղինակության շնորհիվ՝ գնահատվում է մասնագիտական ​​հանրության մեջ:

Կարծիքներ

Մխիթարյան Նարե, 8 տ.

Սիրում եմ «Դանիելյան» արվեստի կենտրոնը, որովհետև այստեղ սովորում եմ գեղեցիկ նկարել: Այստեղ բոլորն են գեղեցիկ նկարում: Շատ եմ սիրում մեր ուսուցիչներին:

Մովեսյան Կրիստինա, 9 տ.

«Դանիելյան»արվեստի կենտրոն նոր եմ սկսել հաճախել, բայց արդեն շատ սիրում եմ և հաճույքով ու անհամբեր եմ սպասում իմ հաճախման օրերին: Այստեղ ուսուցիչների օգնությամբ ես կարողանում եմ իմ զգացողություններն արտահայտել նկարի վրա:

Դանիելյան Դանիել, 9 տ.

Սիրում եմ «Դանիելյան» արվեստի կենտրոնը, որովհետև այստեղ մեզ սովորեցնում են գեղեցիկ նկարներ նկարել, նաև սիրում եմ, որ այստեղ դասեր ենք ունենում հայտնի նկարիչների մասին և արտանկարում ենք նրանց նկարները:

Հովհաննիսյան Վիկտորյա, 10 տ.

Ես սիրում եմ «Դանիելյան» արվեստի կենտրոնը, քանի որ շատ եմ սիրում նկարել և նպատակս է դառնալ նկարչուհի: Սիրում եմ, որ այստեղ աշխատում ենք հատուկ ծրագրով, բայց ուսուցիչները ստիպողաբար չեն ընտրում թեմաները, նրանք շատ բարի են և միշտ հաշվի են առնում մեր ցանկությունները:

Առաքելյան Անի, 10 տ.

-«Դանիելյան»արվեստի կենտրոն հաճախում եմ «Դավթաշեն» մասնաճյուղի բացման օրվանից՝ նկարչության և կավագործության դասընթացների։ Երկու դասընթացներն էլ սիրում եմ հավասարաչափ և ամենակարևորն այստեղ պրոֆեսոնալ են մեզ սովորեցնում, սիրում եմ մեր ստուդիայի ուրախ միջավայրը:

Մկրտումյան Աստղիկ, 10 տ.

Ինձ ամենից շատ դուր է գալիս, որ մեր ստուդիայի ուսուցիչները շատ բարի են, սովորեցնում են մեզ նկարել, այստեղ ժամանակն արագ և հաճելի է անցնում

Փանիկյան Էմմա, 12 տ.

«Դանիելյան» արվեստի կենտրոնը սիրում եմ հատկապես այն պատճառով, որ ուսուցիչներն իմ փոխարեն չեն նկարում, այլ բացատրելու միջոցով սովորեցնում են ինքնուրույն նկարել : Այստեղ ես ինձ ազատ եմ զգում:

Արուստամյան Արևիկ, 9 տ.

Իմ երազանքն է դառնալ նկարչուհի և «Դանիելյան»արվեստի կենտրոն հաճախելով ես փոքրիկ քայլերով մոտենում եմ իմ երազանքին։

Գևորգյան Վարդան, 9տ.

«Դանիելյան» արտ ստուդիոյում հաճախում եմ կավագործության և նկարչության դասերին: Կավագործությունն իմ ամենասիրելի զբաղմունքն է: Իսկ նկարչության մեջ սիրում եմ աշխատել ներկերի հետ ու նոր գույներ ստանալ, նկարս գեղեցիկ դարձնելու համար:

Միրաքյան Սոնյա, 11տ.

Ես 8 տարեկան էի, երբ իմ տան հարևանությամբ բացվեց Դանիելյան արտ ստուդիոյի Երազ մասնաճյուղը: Բացման օրվանից հաճախում եմ ու անչափ սիրում եմ թե՛ ստուդիան թե՛ ուսուցիչներիս:

Սարգիս Հովհաննիսյան
Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դասախոս

Դանիելյան արտ ստուդիան ներկայիս լավագույն արվեստի դպրոցներից մեկն է։ Այն ժամանակակից տեխնոլոգիաներով զինված, և ժամանակակից ծրագրերով աշխատող կերպարվեստի դարբնոց է։ Շատ երեխաներ դեռ իրենց առաջին քայլերը կանեն այստեղ…

https://www.instagram.com/sargis_art?igsh=OGE3MzM3dWtxd2hq
Արթուր Հովհաննիսյան
Գեղանկարիչ, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դոցենտ

Դանիելյան արվեստի կենտրոնն իր գործունեությամբ տարիներ շարունակ արվեստի շնչով է լցնում մեր մանուկների ու պատանիների առօրյան։ Այն իր բազմաբովանդակ ու հետաքրքիր ծրագրերով կրթում և նկարչական հմտություններ է հաղորդում կերպարվեստը սիրող ու վերջինիս անսահման խորքերն ու գաղտնիքները բացահայտել ցանկացող իր սաներին։ Սիրով հետևում եմ կենտրոնի գործունեությանը և ակնկալում նորանոր հաջողություններ։

https://www.arthurhovhannisyan.com
Սուրեն Սաֆարյան
Հայաստանի Նկարիչների Միության նախագահ

Քաջատեղյակ լինելով Դանիել յան արվեստի կենտրոնի վարած գործունեությանը կարող եմ ասել, որ շատ կարևոր և արժեքավոր առաքելություն է կատարում մեր մատաղ սերնդի մշակութային ճաշակի զարգացման գործում` սերմանելով երեխաների մեջ արվեստի հանդեպ սերը: Դանիելյան արվեստի կենտրոնը արդեն երկար տարիներ իր աշխատանքով ապացուցել է, որ իր հաստատուն տեղն է զբաղեցնում արվեստի կրթական ասպարեզում:

https://www.instagram.com/suren.safar

Երեխաների խոսքը

https://danielyan.studio/wp-content/uploads/2024/12/kids.mp4

Մամուլի անդրադարձ

Պրահայի «Պետկա» հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Թումանյանի «Հայկական հեքիաթները» գիրքը ավստրիաբնակ բանասեր Մերի Սարգսյանի սլովակերեն թարգմանությամբ։ Գրքերը հրատարակվել են շքեղ նկարազարդումներով, իսկ Թումանյանի գրքում տեղ են գտել «Դանիելյան» արվեստի կետնրոնի սաների գեղարվեստական աշխատանքները։ Հեքիաթների ժողովածուն նվիրվում է Թումանյանի 150 ամյակին։ Գրքում թարգմանաբար ներկայացվող 19 հեքիաթները 1978 թվականին Երևանում լույս տեսած Թումանյանի ընտիր երկերի հրատարակությունից են։

Ստուդիայի հիմնադիրը

Ստուդիայի հիմնադիրը

Արամ Հրանտի Դանիելյանը էքսպրեսիոնիստ նկարիչ է, Ռուսաստանի, Հայաստանի նկարիչների միության և Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ։

Արամ Դանիելյանի կտավները մշտապես ցուցադրվում են Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Նրա 60-ից ավելի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում։

2015 թվականին Արամ Դանիելյանը դարձել է Մոնդիալ արվեստի ակադեմիայի անդամ և ստացել կոչում, իսկ 2017 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է «Արշիլ Գորկի» մեդալով։ 2017 թվականի հուլիսին նկարիչ Արամ Դանիելյանի ստեղծագործությունն իր տեղը գտավ Հայաստանի ազգային պատկերասրահում։


Կրթություն

  • 2019` Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա
  • 2006` Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
  • 1998`Կապանի արվեստի դպրոցի գեղանկարչության բաժին


Գործունեություն

  • Սկսած 2014թ․-ից` «Դանիելյան»արվեստի կենտրոնի հիմնադիր տնօրեն


Անդամակցություն

  • 2017` Էստոնիայի Նկարիչների Միջազգային միություն, Նկարիչների միության անդամ
  • 2016` Հայաստանի Նկարիչների միություն, Նկարիչների միության անդամ 
  • 2015` Ֆրանսիայի Մոնդիալ արվեստի ակադեմիա, միության անդամ
  • 2006` Ռուսաստանի նկարիչների միության և Միջազգային ֆեդերացիայի, միության անդամ  


Մասնակցություն

  • 2023` Անհատական ցուցահանդես Dubai Mall , ԱՄԷ, Դուբայ
  • 2023` Խմբակային ցուցահանդես Armenian Bussines Corner, ԱՄՆ
  • 2022` Հանրապետական ցուցահանդես (Հայաստանի նկարիչների միութուն)
  • 2021` Հանրապետական ցուցահանդես (Հայաստանի նկարիչների միութուն)
  • 2019` Գարնանային Հանրապետական ցուցահանդես (Հայաստանի նկարիչների միութուն)
  • 2018` Հայկական արվեստի միջազգային տոնավաճառ
  • 2018` Երիտասարդական Հանրապետական ցուցահանդես (Հայաստանի նկարիչների միութուն)
  • 2017` Ցուցահանդես նվիրված Հայաստանի Հանրապետության նկարիչների միության ստեղծման 85-ամյակին
  • 2017` Ամստերդամի միջազգային արվեստի տոնավաճառ 2017, Նիդերլանդներ, Ամստերդամ
  • 2017` «Կոնֆլիկտ» կտավն ընդգրկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում
  • 2017` Ժամանակակից Արվեստի հանրապետական ​​ցուցահանդես (Հայաստանի Հանրապետության նկարիչների միություն)
  • 2017` «Գարնան գույներ» հանրապետական ​​ցուցահանդեսը (Հայաստանի Հանրապետության նկարիչների միություն)
  • 2017` «SIAC-Marseille 2017» ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես, Ֆրանսիա, Մարսել
  • 2016` Ֆրանսիայի Միջազգային ցուցահանդես (Ֆրանսիայի սուրբ Բարտս կղզի, Գուստավիա)
  • 2016` Մշտական ​​ցուցահանդես, «Արտևիստաս» պատկերասրահ, Բարսելոնա, Իսպանիա
  • 2015` «Կոմպոզիցիա» խմբակային ցուցահանդես, ՀՀ Նկարիչների միություն
  • 2015` Անհատական ​​ցուցահանդես Հայաստանի Հանրապետության նկարիչների միությունում
  • 2015` «Գրաֆիկա» հանրապետական ​​խմբակային ցուցահանդես, ՀՀ Նկարիչների միություն
  • 2015` Արվեստի փառատոն (ArtFest), Երևան
  • 2015` Նկարիչների միջազգային ԷՔՍՊՈ, «Art EXPO 2015», Երևան
  • 2014` Խմբակային ցուցահանդես Լոս Անջելեսի «Սպարտա» պատկերասրահում
  • 2012` Մշտական ​​ցուցահանդես, «Լիլի Մարտին» պատկերասրահում, Հալդեն, Նորվեգիա
  • 2012` Մշտական ​​ցուցահանդես, «Լիլի Մարտին» պատկերասրահում, Հալդեն, Նորվեգիա
  • 2010` «Արվեստագետների միջազգային վարկանիշների» համալրման շարք
  • 2010` Անհատական ​​ցուցահանդես Օպերայի և բալետի թատրոնում, Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան
  • 2009` Անհատական ​​ցուցահանդես Նիժնի Նովգորոդում, Ռուսաստան
  • 2007` Ցուցահանդես Նիժնի Նովգորոդում, Ռուսաստան
  • 2006` Ցուցահանդես Ռուսաստանի նկարիչների միությունում, Մոսկվա
  • 2006` «Կրթություն և արվեստ» EXPO ցուցահանդես, ՀՀ կառավարություն
  • 2006` Երիտասարդ նկարիչների ցուցահանդես, Երևանի քաղաքապետարան
  • 2006` Ցուցահանդես Հայաստանի Հանրապետության նկարիչների միությունում
  • 2005` «Բազե» միջազգային երիտասարդական փառատոն
  • 2004` Երիտասարդ նկարիչների ցուցահանդես, Երևան
  • 2002` Ուսանողական ցուցահանդես Փ. Թերլեմեզյան պատկերասրահ, Երևան
  • 2001` Ուսանողական ցուցահանդես 2001, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 2000` Անհատական ​​ցուցահանդես Երևանի Ջ. Բայրոնի անվան գրադարանում
  • 1998` Արվեստի փառատոն, 1-ին տեղ, Սյունիք
  • 1997` Գեղարվեստի փառատոն 1-ին տեղ, Կապան
  • 1996` Արվեստի փառատոն, 4րդ մրցանակ, Կապան
  • 1995`Երիտասարդ նկարիչների ցուցահանդես, Կապան

Մրցանակաբաշխություն Վենետիկում

Դանիելյան արվեստի ստուդիան՝ ի դեմս իր հիմնադիր Արամ Դանիելյանի, 2024 թվականին Իտալիայում կայացած «PRESTIGE» միջազգային համահայկական մրցանակաբաշխության ժամանակ դարձել է «Տարվա հեղինակություն» մրցանակի դափնեկիր։

Ստացած մրցանակները

Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Մենք իրականացնում ենք Նկարչության, կավագործության, հագուստի մոդելավորման, տեքստիլ նկարչության և ինտերիեր դիզայնի դասընթացներ:

Վճարումը գործում է նախնական տարբերակով: Անհրաժեշտ է վճարել ընդունելությունից հետո առաջին և երկրորդ դասերի ընթացքում:
Վճարումը հնարավոր է իրականացնել կանխիկ և քարտային տարբերակներով, ինչպես նաև բանկային հաշվարկային հաշվին փոխանցման եղանակով:

Հնարավոր է մեկ ամսվա ընթացքում 2 բացակայությունը լրացնել լրացուցիչ այցելությամբ, որն անհրաժեշտ է նախապես պլանավորել ադմինիստրատորի հետ:


Դասընթացի բացակայության դեպքում՝ պայմանավորված հիվանդության և արտակարգ իրավիճակների հանգամանքներով, դասերը լրացվում են Ձեր մասնագետի կամ իրեն փոխարինող բարձր որակավորում ունեցող մասնագետի միջոցով:

Առաջին՝ փորձնական դասընթացի արժեքը 5,000 դրամ է 3-12 տարիքային խմբերի և 7,000 դրամ՝ 13 և բարձր տարիքային խմբերի համար:
Շարունակելու դեպքում հաջորդ դասին կվճարեք գումարի մնացած մասը:

Մնացե՞լ են հարցեր

Գրեք մեզ, և հնարավորինս սեղմ ժամկետում կստանաք սպառիչ և մատչելի պատասխան մեր ստուդիայի անձնակազմից։

Գրեք մեզ
Կոնտակտներ

Կոնտակտներ

+374 44 44 88 04

art@danielyan.studio

Երևան, Խաչատուր Աբովյան 16

Երկուշաբթի-ուրբաթ 11:00-20:00, Շաբաթ/կիրակի 10:00-17:30

Yandex
Google

Երևան, Նիկողայոս Ադոնց 6

Երկուշաբթի-ուրբաթ 11:00-20:00, Շաբաթ/կիրակի 10:00-17:30

Yandex
Google

Երևան, Ծարավ Աղբյուր 55/26

Երկուշաբթի-ուրբաթ 11:00-20:00, Շաբաթ/կիրակի 10:00-17:30

Yandex
Google

Երևան, Դավթաշեն 2րդ թաղ., 45/7

Երկուշաբթի-ուրբաթ 11:00-20:00, Շաբաթ/կիրակի 10:00-17:30

Yandex
Google

Երևան, Մեգամոլ ԱԿ

Երկուշաբթի-ուրբաթ 11:00-20:00, Շաբաթ/կիրակի 10:00-17:30

Yandex
Google
սեղմեք՝ երթուղի ստեղծելու համար
 

Կիսվե՛ք ձեր ընկերների հետ

Ստուդիան հիմնադրվել է 2014 թվականին նկարիչ և դիզայներ Արամ Դանիելյանի կողմից, ով նաև ARMAT Interior & Architecture Academy-ի հիմնադիրն ու ղեկավարն է։ Ստուդիայի գոյության տարիների ընթացքում հարյուրավոր մարդիկ դարձել են դրա շրջանավարտները, որոնցից շատերն արդեն դարձել են իրենց ոլորտում ճանաչված մասնագետներ։

“ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ”

Կայքի ձևավորում և մշակում

Дизайнер Александр Глазунов
Select branch:

Yerevan

Dubai